
Հայտնի է Միքայել սրբազանի վերաբերյալ վերդիկտի հրապարակման օրն ու ժամը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։
Նախորդ դատական նիստին եզրափակիչ ելույթներով հանդես եկան Միքայել սրբազանի պաշտպանները:
Այսօրվա դատական նիստին եզրափակիչ ելույթ ունեցավ Արա Զոհրաբյանը: Նա նախ հանդես եկավ ռեպլիկով` նկատելով, որ չի ակնկալում արդար վերդիկտ` հաշվի առնելով դատավորի նախկին որոշումներն ու դիրքորոշումը:
«Չունեմ այդ լավատեսությունը, ավելին` կանխատեսում եմ, որ դատավորը մեղավոր է ճանաչելու և այնպիսի պատիժ են սահմանելու, որ Սրբազանին մինչև ընտրություն պահեն կալանքի տակ»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Փաստաբանը սա դիտարկեց վարչապետ-դատավոր-դատարան համատեքստում:
Զոհրաբյանը նաև խոսեց ադտավորի վախերի մասին, ինչը դուր չեկավ Մելիքսեթյանին, և նա ընդհատեց ելույթը։ Զոհրաբյանը շարունակեց և ավարտեց` կոչ անելով անմեղ ճանաչել Միքայել սրբազանին:
Հաջորդիվ եզրափակիչ խոսք ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Միքայել սրբազանը նշեց՝ նախորդ անգամ 1,5 ժամում հարցադրումներ է առաջ քաշել մեղադրող կողմին, որոնց նրանք, սակայն, չեն անդրադարձել իրենց ելույթում:
Սրբազանն ասեց` էս գործի տակն են մնացել, ինքը չարացած չէ, բայց խղճահարություն ունի, որ ունենալով հսկայակական լծակներ, զբաղված են ոչնչով:
«Այս իշխանության պայմաններում քաղաքական մեղադրյալ լինելը պատիվ է»,- ասաց Միքայել սրբազանը:
Դատավորը փակեց դատական նիստը՝ ասելով՝ վերդիկտը կհրապարակվի վաղը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 17:30-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: