Բաժիններ՝

Սպասվում են պաշտոնանկություններ. մամուլ

«Մինչ քաղաքական ուժերը խորհրդարանում իրար հակահարված տալով քննարկում են կառավարության ներկայացրած ծրագիրը, «Ժամանակի» աղբյուրները տեղեկացնում են, որ կառավարության ծրագրի հաստատումից հետո պաշտոնանկություններ են սպասվում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Իսկ ՀՀԿ-ականները համոզված են, որ կառավարության ծրագիրը ընդունվելու է, չնայած, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին:

Ընդ որում՝ պաշտոնանկությունների մասով խոսքը միայն մարզպետներին չի վերաբերում, նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր համապատասխան ցուցանիշներ չեն ապահովել կամ իշխանության պատկերացմամբ՝ չեն կարող իրականացնել կառավարության ծրագիրը»:

«»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս