Բաժիններ՝

Իսրայելական ԱԹՍ-ի հարվածից Լիբանանի հարավում 5 մարդ է զոհվել

Լիբանանի հարավում գտնվող Բինթ Ջբեյլ քաղաքում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորվել է 2 մարդ։

Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Al Mayadeen հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հայտնել է, որ զոհերի շարքում են հայր և երեք երեխա։ Ընտանիքի մայրը վիրավոր է։

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը դատապարտել է Իսրայելի հարձակումը՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործադրել բոլոր ջանքերը՝ Իսրայելի կողմից միջազգային բանաձևերի խախտումները կանխելու և Լիբանանի տարածքից դուրս գալու, հրադադարի համաձայնագիրը պահպանելու համար։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Հարավային Լիբանանի Բինթ Ջբեյլ շրջանում հարվածել և ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի անդամի, սակայն սպանվել են ևս մի քանի չներգրավված քաղաքացիական անձինք, ինչի համար իսրայելական կողմն իր ափսոսանքն է հայտնել։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 267, վիրավորվել՝ 608 մարդ։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930