
Գարդմանի եկեղեցիները․ Թարգմանչաց անապատ վանքը այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն.
«Գարդմանի եկեղեցիները. Թարգմանչաց (Խաչակապ) վանք, 4-րդ դար
Գարդմանը պատմական Հայաստանի՝ Ուտիք նահանգի կարևոր գավառն է եղել, որն իր հարուստ եկեղեցական ժառանգությամբ է հայտնի։ Այս տարածաշրջանի հայկական եկեղեցիներն ու վանական համալիրները վկայում են հայ քրիստոնյա մշակույթի խորքային արմատների մասին։ Ցավոք, Գարդմանի հայկական եկեղեցիները բախվում են լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են պատմական հուշարձանների անտեսումը, վնասվածություններն ու քայքայումները և պահպանման աշխատանքների բացակայությունը։
Գարդման գավառը հայտնի էր Թարգմանչաց երկու վանքերով։ Դրանց անունները կապված են հայ թարգմանչաց դպրության հետ՝ մասնավորապես Մաշտոցի և նրա համախոհների մշակութային գործունեության։
Լուսանկարում Թարգմանչաց (Խաչակապ) անապատ վանք է (4-րդ դար) Գարդման գավառում, ներկայումս՝ Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Խաչակապ գյուղից 1,5 կմ հյուսիս՝ երկու փոքրիկ ձորակների միջև։ Վանքից այժմ պահպանվել է մի մասը։ Այն լուրջ վնասներ է կրել 1915 թվականին, իսկ վերջնանական լքվել և ամայացել է 20-րդ դարի սկզբներին։
1989 թ-ին Խաչակապ գյուղի բնակիչ Իսահակ Բաղյանը մեծ դժվարությամբ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ է տեղափոխել Թարգմանչաց վանքին պատկանող խաչքարերից երկուսը, որը գյուղի բնակիչների համար դարձել է յուրօրինակ սրբատեղի»։