Իրանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանների շրջանում զոհերի և վիրավորներ կան
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի հարավ-արևմուտքում՝ Չհարմահալի Լորդեգան քաղաքում և Բախտիարի նահանգում, ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով իրավապահ մարմինների աշխատակիցներից 2 մարդ զոհվել է, ևս 30-ը՝ վիրավորվել։
Նշվում է, որ երթի մասնակիցների թիվը, ըստ գնահատականների, եղել է մոտ 300 հոգի։
«Անվտանգության ուժերի վրա կրակոցների հետևանքով 2 մարդ նահատակվել է, ևս 30-ը՝ վիրավորվել։ Այս բախումների ընթացքում ցուցարարները վնասել են նահանգապետի գրասենյակը և մի քանի այլ վարչական շենքեր»,-նշել է «Ֆարս» գործակալությունը։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում դեկտեմբերի 29-ից առևտրականները բողոքի ակցիաներ են սկսել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով իրանական ռիալի կտրուկ արժեզրկման առնչությամբ։ Ըստ իրանական որոշ լրատվամիջոցների հաղորդումների՝ բողոքի ցույցերի մասշտաբներն ընդլայնվել են՝ ընդգրկելով տարբեր քաղաքներ երկրի տարբեր նահանգներում։Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինն արդեն հրաժարական է տվել։ Նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։ Երկրի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են երկրի գործող քաղաքական կարգի դեմ ուղղված կարգախոսներով։ Հաղորդվել է ինչպես ուժայինների, այնպես էլ ցույցերի մասնակիցների շրջանում զոհերի մասին։
