Մարկո Ռուբիոն Գրենլանդիայի հարցի շուրջ մտադիր է հանդիպել դանիացի պաշտոնյաների հետ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ մտադիր է հանդիպել Դանիայի իշխանությունների հետ՝ քննարկելու Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը. ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է փոխանցել AFP-ն։
Սպիտակ տնից BBC-ին հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիային տիրանալու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։Այս հայտարարությունից առաջ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Դանիան համատեղ հայտարարություն էին տարածել ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի կազմում գտնվող կիսաինքնավար շրջանի՝ Գրենլանդիայի շուրջ՝ շեշտելով, որ Արկտիկայի անվտանգությունը պետք է հավաքական կերպով ապահովվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս կրկին հայտարարել էր, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, ինչից հետո Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը զգուշացրել էր, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի վերջ։
