Բաժիններ՝

Եվրոպական մի քանի օդանավակայան ենթարկվել է կիբերհարձակման

Եվրոպական մի քանի օդանավակայաններ տուժել են կիբերհարձակումից, որը կաթվածահար է արել գրանցման համակարգերը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Բրյուսելի միջազգային օդանավակայանից:

Ավելի վաղ Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանը հայտնել էր, որ իր ուղևորների գրանցման և նստեցման համակարգերի ծառայություններ մատուցողը ենթարկվել է կիբերհարձակման, որի արդյունքում օդանավակայանում գրանցումն իրականացվում է միայն ձեռքով, հնարավոր են չվերթների հետաձգումներ և չեղարկումներ:

Ըստ աղբյուրի՝ կիբերհարձակումն ազդել է մի քանի եվրոպական օդանավակայանների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930