
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում են՝ մեր երկրի և սահմանների անվտանգությունն ապահովելու, ահաբեկչության դեմ պայքարելու և ահաբեկչական միջանցքի ստեղծումը կանխելու նպատակով՝ միջազգային իրավունքի հիման վրա գոյություն ունեցող օրինական ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում։
Մեր ստորաբաժանումների Սիրիայից դուրսբերումը կարող է կրկին քննարկման առարկա դառնալ միայն այն դեպքում, երբ մեր սահմանների անվտանգությունը լիովին ապահովված լինի և ահաբեկչական սպառնալիքը ամբողջությամբ վերացված լինի»,-նշվել է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։