Բաժիններ՝

Մահացել է Ռոբերտ Ռեդֆորդը

Դերասան և ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը մահացել է 88 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է The New York Times-ը։

Ռեդֆորդը մահացել է քնի մեջ: Հստակ պատճառը հայտնի չէ: Դերասանն առավել հայտնի է «Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը», «Խաբեություն», «Քոնդորի երեք օրերը», «Ողջ նախագահական շքախումբը», «Սովորական մարդիկ» և «Աֆրիկայից» ֆիլմերում խաղացած դերերով։

Ռեդֆորդը սկսել է իր դերասանական կարիերան 1959 թվականին: Նա աշխատել է Բրոդվեյի թատերական ներկայացումներում և տարբեր ժամանցային հեռուստաշոուներում: Դերասանը այնպիսի միջազգային կինոմրցանակների դափնեկիր է, ինչպիսիք են «Օսկարը», «Ոսկե գլոբուսը», «Էմմին» և BAFTA-ն: Նա համաշխարհային կինոյի պատմության մեջ վեց ռեժիսորներից մեկն էր, որը ստացել է «Օսկար» մրցանակն իր դեբյուտային ֆիլմի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս