Բաժիններ՝

ԵԱՏՄ երկրներն արդյունաբերական սեփականության օբյեկտների որոնման համար կգործարկեն միասնական ծառայություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հաստատել է և ԵԱՏՄ անդամ երկրներ է ուղարկել համաձայնագրի նախագիծ, որը նախատեսում է արդյունաբերական սեփականության օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության որոնման միասնական ծառայության ստեղծում։

Նախաձեռնությունը մշակվել է «ԵԱՏՄ-2025» ռազմավարության շրջանակում։

Ծառայությունը կդառնա ընդհանուր տեղեկատվական հարթակ, որը կներառի ապրանքային նշանների, սպասարկման նշանների, աշխարհագրական նշումների և ծագման վայրերի անվանումների վերաբերյալ տվյալներ՝ հավաքագրված Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի պատկան մարմիններից։

Նախագծի նպատակն է ապահովել տվյալների հասանելիություն «մեկ պատուհանի» սկզբունքով՝ առավելագույնս դյուրինացնելով որոնումն ու հասանելիությունը ինչպես իրավատերերի, բիզնես շրջանակների, արտոնագրային մասնագետների, այնպես էլ պետական կառույցների համար։

ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Բախիթ Սուլթանովի խոսքով՝ ծառայությունը պարզապես տեխնոլոգիական լուծում չէ։ Այն ուղղակի ներդրում է նորարարությունների պաշտպանության և արդար մրցակցության խթանման գործում՝ ամբողջ Միության տարածքում։ Այն, ըստ նախարարի, թույլ կտա էապես նվազեցնել թե՛ ժամանակային, թե՛ ֆինանսական ծախսերը՝ ապրանքային նշանի կամ ծագման վայրի անվան յուրահատկությունը ստուգելիս, և կբարձրացնի մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության թափանցիկությունն ու արդյունավետությունը։

Ընդհանուր տեղեկատվական ռեսուրսի ձևավորումն ու տեխնիկական սպասարկումը կիրականացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Ծառայությունը հասանելի կլինի բոլոր շահագրգիռ օգտատերերին՝ անվճար հիմունքներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս