
«Ցավակցություններս եմ հայտնում Մկրտիչ Արզումանյանին, մյուս դերասաններին և ներկայացման ողջ անձնակազմին». Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավակցություններս եմ հայտնում Մկրտիչ Արզումանյանին, մյուս դերասաններին և ներկայացման ողջ անձնակազմին, որ 12 հազար քառակուսի կիլոմետր հանձնածը մխտռել է նրանց ներկայացումը ու հանրությանը լարել նրանց դեմ:
Ավելի խորն է ցավակցությունս, քանի որ դա արվել է այն օրը, երբ դավաճանը զոհել է 224 հոգու, բացել Հայաստանի ցանկապատն ու խոհանոցի դուռը ու Երևանի չափ տարածք հանձնել Ադրբեջանին:
Էլ ավելի խորն է ցավակցությունս, քանի որ դա արվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, հայերի ցանկապատները առաջ տված գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրը, ում դավաճանը պատանդ է պահում Բաքվի բանտում:
Ներկայացման միջամտությունն ու ցենզուրան, իհարկե, անթույլատրելի է հատկապես իրեն օրենքի տեղ դրած մահավտոյի կողմից, սակայն վստահ եմ, որ ստեղծագործական անձնակամզը գիտի, որ անպայման իրենք և ողջ հայ ազգն ու մարդկությունը ազատագրվելու է հազարամյա մշակույթներ ոչնչացնող Ադրբեջանի կամակատարներից և ստեղծագործությունները խաղալու է այնպես, ինչպես իրական Հայաստանում կխաղային, ոչ թե ցեղասպանների զավթած Հակաստանում:
Հուսով եմ՝ մյուս ստեղծագործական խմբերի վրա չի անդրադառնա այս սրտխառնոց միջադեպը և Միջազգային դատարաններից հայերի դեմ հանցագործությունները հետ կանչող հիմարի այս ակտը չի վախեցնի նրանց, չեն ցանկապատվի ու ինքնացենզուրայի չեն մղվի:
Ակնկալվում է, որ բոլոր ստեղծագործողներն ու ստեղծագործական խմբերը դատապարտեն հիմար գրաքննիչին ու կայֆավատ լինեն Հայաստանի ստեղծագործական տարածքները փոքրացնողի վրա:
ՀանդArt-ը հրաշալի կնայվի Արցախի Մարտունի քաղաքում»: