«Որևէ իշխանություն չի կարող ժողովրդից խլել իր պատմական հիշողությունը». Կարեն Արիստակեսյան

«Շնորհակալ եմ այն բանի համար, որ ինձանից հետո եկած տնօրինությունը կարողանում է պահպանել այն, ինչը ստեղծված է։ Ինձ հպարտ եմ զգում, որ կարողացել եմ մասնակիցը լինել այս հուշահամալիրի բարենորոգմանը, որի իրականացումը տեղի է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հովանու ներքո, Պաշտպանության նախարարության աջակցությամբ»,- այս մասին Մուսալեռան հերոսամարտի հուշահամալիրում 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, Սարդարապատի հուշահամալիրի նախկին տնօրեն Կարեն Արիստակեսյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չունի՞, որ ՀՀ իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ֆոնին կարող են փակել նաև թանգարանը։

Նրա խոսքով՝ պատմությունը միշտ կրկնվում է, պատմության դասերը չպետք է մոռանալ և պետք չէ մոռանալ, որ պատմությունը կարող է արդար դատաստան տեսնել։

«Խնդիրն այն է, որ որևէ իշխանություն չի կարող հայից խլել իր պատմական հիշողությունը, եթե վախենում են լեռների անունից, պետք է վախենան նաև հայ ժողովրդի հավաքական կամքից, գիտակցությունից։

Եթե ժողովուրդը պետք է որոշում կայացնի, որ չպետք է փակվի, այս կամ այն բանը ժողովրդի պահանջով լինի, որևէ իշխանություն չի կարող ժողովրդից խլել իր պատմական հիշողությունը»,- ընդգծեց Կարեն Արիստակեսյանը։

Կարդացեք նաև

Նշենք, որ այսօր Մուսալեռան հերոսամարտի 110-ամյակն է։ Այդ առիթով Հայաստանի Հանրապետական կուսակցության մի խումբ անդամներ  երիտասարդների հետ այցելել էին Մուսալեռան հերոսամարտին նվիրված հուշահամալիր՝ հարգելու հերոսամարտում ընկած նահատակների հիշատակը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս