Բաժիններ՝

Լավրովը բանակցություններ է վարել արաբ գործընկերների հետ

Լավրովը բանակցություններ է վարել արաբ գործընկերների հետՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սոչիում կայացած Ռուսաստան-Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ ռազմավարական երկխոսության հերթական փուլի շրջանակներում հանդիպել է արաբ գործընկերների հետ՝ քննարկելով միջազգային և տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։Լավրովը հանդիպում է անցկացրել Կատարի արտաքին գործերի պետնախարար Սուլթան ալ-Մուրայխիի հետ։

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են ռուս-կատարական ավանդական բարեկամական հարաբերությունների ողջ համալիրի հետագա զարգացման հեռանկարային ոլորտները:Բացի այդ, Լավրովը հանդիպել է Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար Աբդ Ալլահ Ալի ալ-Յահյայի, Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ ալ-Լատիֆ ազ-Զայանիի, ինչպես նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասիմ ալ-Բուդայուիի հետ։

Հանդիպումների ընթացքում հաստատվել է փոխադարձ հանձնառությունը՝ ամրապնդելու փոխշահավետ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը։Նաև քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա։

Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը տարածաշրջանային կազմակերպություն է, որը ներառում է վեց երկիր՝ Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման և Սաուդյան Արաբիա:

Կազմակերպության նպատակն է ընդլայնել անդամ երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում և մշակել ընդհանուր դիրքորոշումներ միջազգային և տարածաշրջանային կարևոր հարցերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս