
Մեխիկոյում բենզին տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Մեխիկո քաղաքի հարավ-արևելքում գտնվող մայրուղու վրա բենզին տեղափոխող բեռնատարը շրջվել է, բռնկվել և պայթել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 90 մարդ։ Այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ հայտնել է Մեխիկոյի քաղաքապետ Կլարա Բրուգադան։
Բեռնատարի պայթյունի ու հրդեհի հետևանքով բամզաթիվ մեքենաներ են վնասվել։ Միջադեպն այս շաբաթ Մեքսիկայի մայրուղիներում տեղի ունեցած երկրորդ խոշոր վթարն է։