Բաժիններ՝

Պուտինը ինձ համար կուռք էր, հիմա նա այլ մարդ է. Ալլա Պուգաչովա

Ալլա Պուգաչովան երկար տեսահարցազրույց է տվել լրագրող Կատերինա Գորդեևային, խոսել է 2022 թվականին Ռուսաստանից հեռանալու, Ռուսաստանի ներկայիս կառավարության նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

Նա անդրադարձել է Ռուսաստանից հեռանալուն՝ նշելով, որ երկիրը «դավաճանել է իրեն»։ «Ինչպե՞ս եմ ես դավաճան։ Ասում են, որ ես փախել եմ։ Տպավորություն է, որ մանկուց պառկած եմ եղել փափուկ բազմոցի վրա, և երկիրը ինձ գդալով կերակրել է։ Եվ այն փաստը, որ ես աշխատել եմ, սովորել եմ՝ դա չի հաշվվում։ Մարդն իրավունք ունի հեռանալ, որպեսզի նրան չվիրավորեն։ Եթե նրան առանց պատճառի վիրավորում են։ Ես վաղուց ասել եմ, որ կարող եմ լքել երկիրը միայն մեկ դեպքում՝ եթե նա ինձ դավաճանի։ Նա ինձ դավաճանել է։ Բայց միլիոնավոր երկրպագուներ չեն դավաճանում ինձ…

Երկար ժամանակ մտածում էի՝ ախր Պուտինը հիմար մարդ չէ։ Ես նրան ճանաչում եմ։ Ես քվեարկել եմ [նրա օգտին], ես այնքան ուրախ էի. վերջապես։ Նախ, նա զարմանալիորեն ճիշտ բաներ էր ասում։ Նույնիսկ Ուկրաինայի մասին։ Ամեն ինչ, ինչ ես մտածում էի, նա ասում էր։ Նա պարզապես կուռք էր։ Իհարկե, ինձ համար հիմա դա շոկ է։

Ես ընկեր էի Դիմայի (Դմիտրի Մեդվեդև – խմբ.) հետ։ Ինձ դուր էր գալիս Դիման, բայց այսօր նա այլ մարդ է, ես նրան չեմ ճանաչում, ինչպես որ ես սա չէի սպասում Վլադիմիր Վլադիմիրովիչից [Պուտին]։ Պարզապես այլ մարդիկ են», – նշել է Պրիմադոննան։

«Պատերազմի նպատակները կարևոր են ինձ համար։ Ես առաջինը կլինեմ, ով կվազի պաշտպանելու հայրենիքս, նույնիսկ հենակներով։ Եվ երբ ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, և երբ ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում՝ դա նույնպես սարսափելի է։ Երբ մարդիկ մահանում են՝ և՛ մեր, և՛ այլ երկրի, դա անտանելի է», – նշել է նա։ Պուգաչովայի խոսքով՝ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի ցանկացած կառավարության բնորոշ է մեծամտությունը, ինչը մեղք է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս