ԱԺ-ում ընդդիմություն չկա, իմ նկարը դնեմ փողոցում, ավելի շատ մարդ կհավաքվի շուրջը. Ալեն Սիմոնյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե Հայաստանի Հանրապետության խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի։

«Կան որոշ անհատներ, որոնք որ տեղ են փնտրում այլ քաղաական ուժերում և ապագա խորհրդարանում հայտնվելու համար, իսկ ՀՀ պառլամենտում այլևս ընդդիմություն գոյություն չունի»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ կա արտախորհրդարանական ընդդիմություն, ԱԺ նախագահը հույս ունի, որ առաջիկա ընտրությունների արդյունքներում նրանցից շատերը խորհրդարանում կհայտնվեն։

Ըստ նրա՝ խոհրդարանի ներկա ընդդիմությունն անգամ 7 հոգի փողոցում չի կարողանալու հավաքել՝ վստահեցնելով, որ իր նկարը փողոցում դնելու դեպքում դրա շուրջն ավելի շատ մարդ կհավաքվի։

«Իրենք քաղաքական դիակներ են, սնանկ են, բանկրոտ են, ասելիք չունեն, օրակարգ չունեն։ Եթե իրենց միակ օրակարգն իշխանության օրակարգին ասելն է՝ «սուտ է, չեմ հավատում», դա օրակարգ չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե գործարար Սամվել Կարապետյանի ձևավորած նոր քաղաքական ուժն արդյոք համարո՞ւմ է լուրջ ընդդիմություն, նա պատասխանեց՝ ոչ։

«Որովհետև էդ պոնտը, որ փող ենք ծախսում, հեսա փող կբաժանենք, փողոտ տեղ է, կարելի է մեր հետ միավորվել, հետո պետական պաշտոն ստանալ, էդ պոնտը ՀՀ-ում այլևս չի աշխատում։ Քաղաքական ուժ այնտեղ չկա, կա մեծահարուստ մարդ, որը բանտում է հայտնվել, և ինչպես տասնամյակներ շարունակ արվել է՝ փորձում են քաղաքական ապաստան ստանալ խորհրդարանում»,- հայտարարեց Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս