Բաժիններ՝

Կատարը խստորեն է արձագանքել Նեթանյահուի հայտարարություններին

Կատարը սեպտեմբերի 11-ի առավոտյան կոշտ հայտարարությամբ հակադարձել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ «անխոհեմ» որակելով նրա խոսքերը երկրում Համասի գրասենյակ տեղակայելու մասին։

X սոցիալական ցանցում Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․«Նեթանյահուն լիովին տեղյակ է, որ Համասի գրասենյակի հյուրընկալումը տեղի է ունեցել Կատարի միջնորդական ջանքերի շրջանակում, որոնք պահանջել են Միացյալ Նահանգները և Իսրայելը։ Նա նաև տեղյակ է, թե ինչ դերակատարում ունի այդ գրասենյակը բազմաթիվ փոխանակումների և հրադադարների հաստատման գործում, ինչը լայնորեն ճանաչվել ու գնահատանքի է արժանացել միջազգային հանրության կողմից։Բանակցությունները միշտ անցկացվել են պաշտոնական և թափանցիկ եղանակով՝ միջազգային աջակցությամբ և ԱՄՆ-ի ու Իսրայելի պատվիրակությունների ներկայությամբ։

Նեթանյահուի ակնարկը, որ Կատարը գաղտնի կերպով ապաստան է տվել Համասի պատվիրակությանը, հուսահատ փորձ է արդարացնելու ամբողջ աշխարհի կողմից դատապարտված հանցագործությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս