
Ղազախստանում ոսկու անօրինական արդյունահանման համար 19 օտարերկրացի է ձերբակալվել

Ոստիկանությունն Արևելյան Ղազախստանի շրջանում ոսկու և այլ թանկարժեք մետաղների անօրինական արդյունահանման համար ձերբակալել է 19 օտարերկրացու և Ղազախստանի 2 քաղաքացու։
Այս մասին հայտնում է երկրի Ներքին գործերի նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ հանքի տարածքում հայտնաբերվել և առգրավվել են էքսկավատորներ, բուլդոզեր և այլ սարքավորումներ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ղազախստանի ՆԳՆ-ն չի նշում 19 ձերբակալվածների քաղաքացիությունը։