
Թուփաքի սպանությունը պատվիրած անձի անունը հայտնի է. ո՞վ է պատասխանատու լեգենդար ռեփերի մահվան համար

Ամերիկացի ռեփեր Թուփաք Շակուրի սպանությունը 1996 թվականին պատվիրել է ռեփեր և պրոդյուսեր Շոն Քոմբսը, առավել հայտնի որպես Փի Դիդի (P. Diddy)։ Այս մասին, ըստ աղբյուրների, հայտարարել է հանցագործության ենթադրյալ մասնակից, նախկին թմրավաճառ և «South Side Crips» խմբավորման նախկին առաջնորդ Քիֆի Դ.-ն (իսկական անունը՝ Դուեյն Դեյվիս)։
1 միլիոն դոլար՝ Թուփաք Շակուրի մահվան համար
Քիֆի Դ.-ի խոսքով՝ նա որոշել է սպանել հայտնի ռեփերին, քանի որ Թուփաքի համար սահմանվել էր մեկ միլիոն դոլարը գերազանցող պարգևավճար։ Վերջինս նշել է, որ պատվիրատուն եղել է Շոն Քոմբսը, որը հայտնի է որպես Փի Դիդի։
Քոմբսի անունը նաև հիշատակվում է ռեփերի դեմ քաղաքացիական հայցերում: Փի Դիդին մշտապես հակասական մեկնաբանություններ է արել դեպքի վերաբերյալ. նա կամ պարծենում էր, որ կազմակերպել է Թուփաքի սպանությունը, կամ հերքում իրադարձություններին իր մասնակցությունը։
Թուփաքի մարդասպանը ձերբակալվել է հանցագործությունը կատարելուց 27 տարի անց
60-ամյա Քիֆի Դ.-ն ձերբակալվել է Լաս Վեգասի ոստիկանության կողմից 2023 թվականի սեպտեմբերի վերջին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Թուփաքի սպանության համար, որը կատարվել է 1996 թվականի սեպտեմբերի 7-ին։
Ձերբակալության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները, ըստ տեղեկությունների, հայտնաբերել են Շաքուրի և նրա մահվան հետ կապված տարբեր նյութեր: Հայտնաբերվել են նաև 40 տրամաչափի մի քանի փամփուշտներ և սպանության հետ կապված անձանց լուսանկարներ:
Քիֆի Դ.-ն հրապարակավ խոսել է սպանությանը իր մասնակցության մասին դեռևս 2018 թվականին
2018 թվականին նախկին թմրավաճառը Netflix-ի «Չբացահայտված գործ» վավերագրական ֆիլմի համար տված հարցազրույցում բացահայտել է Թուփաքի սպանության մանրամասները։ Նա ասել է, որ ինքը եղել է այն մեքենայում, որը կրակ է բացել ռեփերի մեքենայի վրա:
Քիֆի Դ-ն չի նշել Թուփաքի մեքենայի վրա կրակ բացած տղամարդու անունը
Սպանությունը ենթադրաբար կատարել է նրա զարմիկը՝ այն ժամանակ 22-ամյա Օռլանդո Անդերսոնը, որին Շաքուրը ժամեր առաջ ծեծել էր MGM Grand խաղատան նախասրահում։ Քիֆի Դ.-ն պնդում էր, որ ինքն է տրամադրել սպանության համար զենքը։ Անդերսոնը ձերբակալվել է ոստիկանության կողմից 1996 թվականին, բայց ավելի ուշ ազատ է արձակվել։ Նա մահացել է փոխհրաձգության ժամանակ 1998 թվականին։ Ծեծի համար Անդերսոնի վրեժը երկար ժամանակ համարվում է Շաքուրի սպանության հիմնական դրդապատճառը։
Փի Դիդիի՝ սպանությունը կազմակերպելու մասին լուրերը սկսվել են 1990-ականներին
Փի Դիդիի Bad Boy Records լեյբլը երկարատև հրապարակային հակամարտության մեջ էր Թուփաքի Death Row Records լեյբլի հետ, որը տաբլոիդներն անվանեցին «Մերձափնյա պատերազմ»։
Շաքուրի մահը 1996 թվականին շատերի կողմից դիտվեց որպես այս մրցակցության շարունակություն
Բացի այդ, այս իրադարձություններից մի քանի տարի առաջ ռեփերի վրա արդեն կրակել էին։ Նրան կողոպտել էին, երբ նա դուրս էր գալիս Մանհեթենում գտնվող ձայնագրման ստուդիայից։ 1995 թվականին Շաքուրը հայտարարել էր, որ կողոպուտը բեմադրվել է Քոմբսի և Քրիստոֆեր Ուոլեսի կողմից, ով հայտնի էր Նոտորիուս Բիգ մականունով։
Քոմբսը ձերբակալվել է 2024 թվականին
Երաժիշտը ձերբակալվել է 2024 թվականի սեպտեմբերի 16-ին: Դաշնային իշխանությունները նրան մեղադրել են մի քանի հանցագործությունների մեջ՝ սեռական թրաֆիքինգ, սեռական ոտնձգություն և բռնաբարություն, ինչպես նաև շորթում և կաշառակերություն: