
«Ավինյանի բառերն ասում եմ, Գրիգորյանն ասում է՝ փողոցային, չեմ հասկանում՝ Ավինյանի՞ն է «նամյոկ» անում». Մեսրոպ Մանուկյան
Այսօր ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարեց, որ ցանկանում էր Երևանի քաղաքապետարանի դրական կերպարներին գովել, որոնցից մեկը Հայկ Կոստանյանն է, բայց ուզում է Ավինյանի ներկայությամբ գովեստի խոսքեր հնչեցնել, որ քաղաքապետը չասի, միայն «թուք ու մուր» է տալիս քաղաքային իշխանությանը։
Այնուհետև խոսելով կառուցապատողներին տրվող արտոնությունների վերաբերյալ նախագծի մասին, նա դիմեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին.
«Պարոն Գալջյան, երբ ասում եք, որ միայն «բորդյուր» ենք նկարում, լավ ենք անում, «բորդյուրից» է սկսվում ու գնում դեպի մանկարպարտեզներ, որտեղ կառավարման ճգնաժամ կա։ Աջափնյակում 4 մանկապարտեզ իրար կողքի փակում եք, տղե՛րք, նորմալ չէ, էլի։ Սկզբում փակեք մեկը, սարքեք, այդ երեխաներին տարեք այնտեղ, հետո անցեք մյուսին, ամբողջ մի թաղամաս պարալիզացրել եք»։
Նա հորդորեց քաղաքային իշխանություններին՝ որևէ նախագիծ ներկայացնելիս հիմնավորեն, օրինակ, ասեն, եթե այդ արտոնությունը չտան, ի՞նչ է սպասվելու տվյալ կառուցապատողին։
«Պարոն Գալջյան, չգիտեմ էլ ոնց անեմ, եկեք՝ դուք էլ դարձեք իմ հերոսը, միասին այդ նամակը գրենք։ Օրինակ, գնում եմ Ֆիրդուս, ձեր հասարակական կարգի վարչությունն էլ այնտեղ է, դուք պետք է այդ մարդկանց «չփխեք», որ չհանեն փոշին լցնեն ժողովրդի գլխին, նկարում եմ այդ ամենը, իմ էջին դնում եմ, հետո զանգահարում եմ «թեժ գիծ», ինձ պատասխանում են, թե՝ «գնացել ենք, հորս արև, այնտեղ խախտում չկար»։ Բա սա գժանոց չէ՞, մեքենան 5 օր սպասելու էր, որ ձեր կառույցը գնար այնտե՞ղ։ Նեղանում եք, որ ձեզ թուք ու մուր ենք տալիս, տեղին ենք անում։
Անկեղծ ասեմ՝ այս խուժան բառապաշարն էլ ձերոնցից եմ սովորել, մտնում, նայում եմ, թե ժամանակին ՔՊ-ն ինչեր է գրել, սովորում ու գրում եմ։ Սուրեն Գրիգորյանն էլ ինձ ասում է՝ փողոցային։ Տիգրան Ավինյանի բառերն ասում եմ, ասում է՝ փողոցային, չեմ հասկանում՝ Տիգրան Ավինյանի՞ն է մի բան «նամյոկ» անում, թե՞ ինչ, չեմ կարողանում հասկանալ այս մարդկանց»,- ընդգծեց Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում