Բաժիններ՝

Այսօր մեկնարկում է Ջոն Քերիի մերձավորարևելյան շրջագայությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր երկօյա այցով ժամանում է Օմանի սուլթանություն:

Քերին Օմանի ղեկավարության հետ քննարկելու է Սիրիայում տիրող ճգնաժամի կարգավորման հնարավորությունները, պաղեստինա-իսրայելական խաղաղության գործընթացին աջակցելու միջոցները և Իրանի հարցում քաղաքականության կոորդինացման հարցերը:

Աղբյուրները հայտնել են, որ Քերին մասնակցելու է նաև Օմանի ղեկավարության և ամերիկյան Raytheon ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը, որով սուլթանությունը կստանա 2.1 միլիարդ դոլարի սպառազինություն:

Օման այցելելը կդառնա Ջոն Քերիի մերձավորարևելյան շրջագայության առաջին փուլը: Օմանից բացի, Քերին այցելելու է նաև Հորդանան, Իսրայել ու Պաղեստին, ապա մեկնելու է Եթովպիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս