Սթիվեն Քինգը Թրամփին վտանգավոր է համարում

Գրող Սթիվեն Քինգը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի երրորդ ժամկետով ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելը կարող է լինել վատագույն սցենարը: Նրա խոսքերը փոխանցում է Independent-ը:

Քինգը Թրամփին «հիմար» է համարում, ուստի վստահ է, որ վերջինիս նախագահական երրորդ ժամկետը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար։

«Ըստ էության, նա, ես չեմ ուզում օգտագործել «խելագար» բառը, որովհետև այդպես չեմ անում, բայց նա անկասկած վտանգավոր է»,- կիսվել է գրողը:

Քինգի խոսքով՝ Միացյալ Նահանգների համար լավագույն սցենարը կլինի իմպիչմենտը և նախագահի պաշտոնից Թրամփի հեռացումը։

Տեսանյութեր

Լրահոս