
Մալիշևան աղջիկներին հորդորել է ծննդաբերել 18 տարեկանում

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան «Жить здорово!» հաղորդման եթերում դիմել է երիտասարդներին, որոնք ընտանիքի ստեղծումը և երեխաների ծննդաբերումը պլանավորում են 30 տարեկանից հետո:
«Ամուսնությունը և երեխաների ծնունդը մի հետաձգեք: Բնությունը չի փոխվել, և մայրության իդեալական տարիքը 18-ից մինչև 25-26 տարեկանն է»,- ասել է հեռուստահաղորդավարուհին:
Նրա խոսքով՝ 30 տարեկանի շեմը հատելուց հետո կանանց մոտ ձվաբջիջների պաշարը զգալիորեն նվազում է, ինչի հետևանքով նվազում են հաջող հղիության հնարավորությունները։