
Աբովյանում ևս մոտ 800 ընտանիք օգնություն է ստացել Ռուսական մարդասիրական առաքելությունից․ ՌԴ ԱԳՆ

Մարդասիրական առաքելությունը շարունակվում է. ևս 800 ընտանիք օգնություն է ստացել Աբովյանում, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն, Ռուսական մարդասիրական առաքելության և «Եվրասիա» կազմակերպության թիմը #РоссияСВами նախագծի շրջանակներում ավարտել է քառօրյա աշխատանքը Հայաստանի Աբովյան քաղաքում։
«Այս ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 800 ընտանիք օգնություն է ստացել։ Հիմնական հավաքածուներից բացի, երեխաներ ունեցող 150 ընտանիք ստացել է հատուկ մանկական հավաքածուներ, որոնք ներառում են սնունդ, հիգիենայի պարագաներ և ամենափոքրերի համար անհրաժեշտ ամեն ինչ։
Այս ակցիան դարձել է մասշտաբային աշխատանքի շարունակությունը, որը մենք իրականացնում ենք օգոստոսի սկզբից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ օգնությունն արդեն տրամադրվել է Մասիս համայնքում և Գյումրի քաղաքում։ Ընդհանուր առմամբ, նախագծի ողջ ընթացքում աջակցություն է ստացել արդեն ավելի քան 3300 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրն անցել է ծանրագույն փորձությունների միջով։
«Շատերի համար այս հավաքածուները պարզապես մթերք և հիգիենայի պարագաներ չեն, այլ կարևոր նշան, որ նրանք միայնակ չեն մնացել իրենց դժբախտության հետ»,- նշում են տեղի կամավորները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նախագիծն իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ և տեղական իշխանությունների ակտիվ աջակցությամբ։