Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակի խաչմերուկում բախվել են «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները
                                    Սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակի խաչմերուկում բախվել են «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    