Բաժիններ՝

Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի համաշխարհային շախմատային թագի նախկին հավակնորդի հետ

Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երկու անընդմեջ հաղթանակ է տարել Սամարղանդում ընթացող «Գրանդ Սվիս» միջազգային խոշոր մրցաշարում: Երրորդ տուրում Հովհաննիսյանը հաղթել է Սլովենիան ներկայացնող Վլադիմիր Ֆեդոսեևին, որը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 21-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Երրորդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի համաշխարհային շախմատային թագի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ: Առաջին տուրում հայ շախմատիստի մրցակիցը առաջատար գրոսմայստերներից մեկն էր՝ Անիշ Գիրին (Նիդեռլանդներ): Երկրորդում Ռոբերտը հաղթել է նիգերիացի շախմատիստին։

Գաբրիել Սարգսյանը երրորդ տուրում ոչ ոքի է խաղացել Սամուել Սևյանի (ԱՄՆ) հետ և վաստակել 1,5 միավոր: Նախորդ երկու տուրերում Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել բավականին ուժեղ մրցակիցների՝ Հանս Նիմանի (ԱՄՆ) և Շահրիյար Մամեդյարովի (Ադրբեջան) հետ: Չորրորդ տուրում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի մեկ այլ ամերիկացի՝ Սեմ Շենքլենդը: Երեքից 1,5 միավոր է վաստակել նաև Հայաստանի շախմատային վարկանիշի առաջին համար Շանթ Սարգսյանը: Արամ Հակոբյանն ու Հայկ Մարտիրոսյանն իրենց ակտիվում ունեն 1-ական միավոր:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 3-ից վաստակել է 1,5 միավոր, Լիլիթ Մկրտչյանը՝ 1:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս