ԵՄ-ի նկատմամբ վստահությունը նվազում է Իսրայելի և Գազայի վերաբերյալ դիրքորոշման պատճառով. Բելգիայի արտգործնախարար

Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի դեմ պատժամիջոցների շուրջ համաձայնության չգալու անդամ պետությունների անկարողությունը միջազգային ասպարեզում խաթարում է Եվրամիության հեղինակությունը։

ԵՄ-ի նկատմամբ վստահությունն «անկում է ապրում» Գազայում և Արևմտյան ափին Իսրայելի գործողությունների համար պատժելու անդամ պետությունների անկարողության պատճառով, The Europe Conversation -ին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն։

Նա շեշտել է, որ Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներն արգելափակող Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան, Բուլղարիան և Չեխիան պարտավոր են պահպանել միջազգային իրավունքը։

«Ես հասկանում եմ, թե ինչու Գերմանիան չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ։ Գիտենք պատճառները, դրանք կապված են պատմության հետ։ Կարծում եմ՝ բոլոր եվրոպական երկրները պետք է ավելին անեն։ Իհարկե, Գերմանիան կարևոր խաղացող է, բայց կան նաև այլ եվրոպական երկրներ, որոնք ևս պետք է նախաձեռնություն ցուցաբերեն»,- ընդգծել է նա։ Բեռլինը վերջերս որոշել է դադարեցնել զենքի արտահանումը Իսրայել, բայց Գերմանիան դեռևս համարվում է հրեական պետության կողմնակիցը Եմ-ում։

Սակայն իրավիճակն աստիճանաբար փոխվում է, ասում է մեր զրուցակիցը՝ պարզաբանելով. «Օրինակ, 26 երկիր համաձայն է ագրեսիվ գաղութաբնակների և ՀԱՄԱՍ-ի որոշ առաջնորդների դեմ որոշակի պատժամիջոցներ կիրառելու առաջարկին: Միայն մեկ երկիր է խոչընդոտում նախաձեռնությանը: Եվ դա Հունգարիան է»:

Տեսանյութեր

Լրահոս