Սիրիական բանակն ապստամբներից առգրավել է իսրայելական ռազմական տեխնիկա
Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեղեկատվական աղբյուրը հաստատել է Ալ-Քուսեյր քաղաքի արվարձանում իսրայելական ռազմական տեխնիկայի հայտնաբերումը՝ չնայած, որ իսրայելական կողմը հայտարարել է, որ չի մասնակցում սիրիական ճգնաժամին:
Սիրիայում իսրայելական ռազմական տեխնիկայի հայտնաբերումը հաստատում է երկրում ընթացող իրադարձություններում Իսրայելի ռազմական ու գործակալական ներգրավվածությունը:
Աղբյուրի պնդմամբ՝ սիրիացի ապստամբներին Իսրայելի ռազմական աջակցության մասին է վկայում նաև նրա կապը Թուրքիայի ու Կատարի հետ՝ ընդդեմ Սիրիայի և նրանցում միասանական հրամանատարական կետի առկայությունը:
Աղբյուրը հավելել է, որ Ալ-Քուսեյրի շրջանում գաղտնալսող սարքերի և ռադիոտեղորոշումը խլացնող համակարգի հայտնաբերումը վկայում է այն մասին, որ այսպես կոչված Սիրիական ազատ բանակը, «Ջեբհաթ Ան-Նուսրա» և ահաբեկչական այլ խմբավորումները ծառայում են միայն «Իսրայել-Կատար-Թուրքիա» դաշինքի քողարկմանը: