Բաժիններ՝

Չելյաբինսկում շունը գրեթե հոշոտել է երկու մանկահասակ երեխաներին, որոնց մայրը միայն թողել էր բնակարանում

Չելյաբինսկում ստաֆորդշիրյան տերիերը հարձակվել է երկու մանկահասակ երեխաների վրա: Ինչպես հաղորդում է 31tv.ru-ն, երեխաների մայրը վերջիններիս միայնակ փակել է բնակարանում:

Աղբյուրը հաղորդում է, որ շան տերը իր կենդանուն թողել է ընկերուհու՝ երկու երեխաների մոր մոտ։ Ինչ-որ պահի մայրը լքել է բնակարանը՝ թողնելով իր երեք տարեկան որդուն և չորս տարեկան դստերը միայնակ Ստաֆորդշիրյան տերիերի հետ։

Մինչ մայրը տանը չի եղել, շունը հարձակվել է երեխաների վրա և գրեթե հոշոտել նրանց։ Սակայն ծնողը բժշկական օգնության չի դիմել և, ըստ երեխաների հոր, հաջորդ օրը դստերը տարել է մանկապարտեզ։

Շան տերը կարծում է, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, և մեղավոր են ընկերուհու երեխաները, քանի որ նրանք բացել են այն սենյակի դուռը, որտեղ շուն է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս