
Բարձր վարձավճարի պատճառով տղամարդը տեղափոխվել է անտառ՝ վրանում ապրելու

Անգլիայում մի տղամարդ բնակարանի բարձր վարձավճարի պատճառով տեղափոխվել է անտառ՝ վրանում ապրելու, գրում է The Sun-ը։
Տղամարդը պատմել է, որ բնակարանի վարձավճարն անհասանելի է դարձել իր համար, ինչից հետո վերջինս որոշել է գնել վրան և տեղափոխվել անտառ: Աղբյուրի հետ զրույցում անգլիացին նշել է, որ փորձում է առավելագույնս հարմարավետ կահավորել իր նոր կացարանը:
Բրիտանացու խոսքով՝ վրանի հատակը պատրաստված է փայտե պալետներից, որոնք պաշտպանում են իրեն խոնավությունից։ Դրսում նա ամրացրել է արևային վահանակներ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման համար, իսկ շարժական վառարանը թույլ է տալիս սնունդ պատրաստել։