Բաժիններ՝

Թուրքիայում անորակ ալկոհոլով ռուս զբոսաշրջիկներին թունավորածները ստացել են գրեթե ցմահ ազատազրկում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2011 թվականի ամռանը Թուրքիայի Բոդրում հանգստավայրում անորակ ալկոհոլով ռուս զբոսաշրջիկներին թունավորողները ստացել են 90-ական տարի ազատազրկում: Այս մասին հայտնել են տեղի թերթերը:

Դատավճիռը կայացվել է երեկ՝ ուշ երեկոյան և վերաբերել է 4 մարդու, որոնք մեղադրվում էին անորակ ալկոհոլ պատրաստելու և վաճառելու մեջ, ինչը հանգեցրել էր 5 ռուս զբոսաշրջիկի մահվան: Այդ անձինք ունեն դատավճռի բողոքարկման իրավունք:

Թուրքական ոստիկանությունը տվյալ գործով ձերբակալել էր ավելի քան 10 մարդու, սակայն նրանց մի մասն ավելի ուշ ազատ էր արձակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս