Բաժիններ՝

ԱՄՆ Օկլահոմա նահանգում պտտահողմի զոհերի թիվը հասել է 91-ի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Օկլահոմա նահանգում գրանցված պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 91-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 51 զոհի մասին, որոնցից 20-ն առնվազն երեխաներ էին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Օկլահոման հռչակել է որպես բնական աղետի գոտի: Մայիսի 19-ին ԱՄՆ միանգամից երեք նահանգում՝ Օկլահոմա, Կանզաս, Այովա, գրանցվել էր մոտ 20 պտտահողմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս