Շինանյութի բիզնեսին զուգահեռ բուքմեյքերական գրասենյակներ է բացում. մամուլ
««ՉԻ» տեղեկություններով՝ «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանը՝ Շինանյութի Սերոժը, «գործունեության» նոր ոլորտ է հայտնաբերել,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.
«Վերջինս ամենուր և մեծ արագությամբ «good Win» անվանումով բուքմեյքերական գրասենյակներ է բացում, որից արդեն դժգոհություններ են հնչում:
Նկատենք, որ Շինանյութի Սերոժը որոշակի առնչություններ ունի իշխանական վերնախավի հետ: Խոսակցություններ կան, որ նա որոշակի գումարներ է փոխանցել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին, որի դիմաց Հայրապետյանը զբաղվել է վերջինիս փեսային պատգամավոր դարձնելու լոբբինգով:
Հիշեցնենք, որ Շինանյութի Սերոժի դստեր ամուսինը՝ Կարեն Բոթոյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր է»: