ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրները վստահեցնում են, որ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին, չնայած Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել:
Նույն աղբյուրների համաձայն, ԲՀԿ-ն դա հիմնավորելու է նրանով, թե բազմիցս հայտարարել է, որ դեմ է կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությանը, և այս ծրագրի ներկայացմամբ` որևէ բան չի փոխվում: