Բաժիններ՝

Վարդան Սեդրակյանի ընտանիքի անդամներին թույլատրել են տեսակցել նրան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում գործով մեղադրյալ Վարդյան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդեց հանել նախաքննության ընթացքում իր պաշտպանյալին տեսակցելու արգելանքը: Սիրունյանը միջնորդեց Սեդրակյանի ընտանիքի անդամներին թույլատրել տեսակցել նրան: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց վկա Կարինե Ելչյանը: Դատարան ներկայացած մյուս 3 վկաները մինչ դատական նիստի ավարտը հեռացել էին դատարանի դահլիճից, իսկ մյուս վկաները դատարան չէին ներկայացել: Գործով մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը միջնորդեց վկաներին, բացառությամբ Նարե Սահակյանի և Սուսաննա Այվազյանի (Պարույր Հայրիկյանի դուստրն ու կինը), բերման ենթարկել: Գործով տուժող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը խոստացավ ապահովել վերջիններիս ներկայությունը: Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս