Բաժիններ՝

Երևան-Սևան ավտոճանապարհին բռնկված խոշոր հրդեհը մարվել է

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին հարակից դաշտերում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ մի քանի մարտական հաշվարկ։

Փրկարարները ու պարեկները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 18,5-19 կմ հատվածներում, ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ խոտածածկ տարածքում, որը տարածվել է միչև կիսաքանդ շինություններ։

Հրշեջ փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930