
Նիդեռլանդներում մեկնարկել է ջրածնի զրոյական արտանետումներով նավարկությունը

Կայուն նավագնացության ոլորտում կարևոր քայլ կատարելու համատեքստում Հյուսիսային ծովի տարածաշրջանում շահագործման են հանձնվել ջրածնային շարժիչով աշխատող նավեր, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել իսկապես զրոյական արտանետումներով նավագնացության ապագայի վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Ռոտերդամի մոտ գտնվող Ալբլասերդամի տերմինալում «H2 Barge 2» նավի անձնակազմն իրականացրել է անսովոր վառելիքի լիցքավորման գործողություն։ Նավը լիցքավորվել է վերականգնվող էներգիայի միջոցով արտադրված ջրածնով: Այն ավանդական դիզելային շարժիչով նավերից տարբերվում է նրանով, որ CO2 չի արտանետում:
«Մեր բեռնանավերը կարող են տարեկան կատարել մոտ 100 ուղևորություն՝ անցնելով 500 կիլոմետր երկկողմանի ճանապարհ։ Սա հանգեցնում է տարեկան 2000 մետրիկ տոննա CO₂-ի խնայողության», – ասել է Future Proof Shipping ընկերության կառավարիչ տնօրեն Սառա Ռավացան։
«Մեր նավերը սնուցվում են էլեկտրական շարժիչով և վառելիքային մարտկոցներով, որոնք ջրածինը վերածում են էլեկտրաէներգիայի և ջրի: Էլեկտրաէներգիան օգտագործվում է նավերի շարժման համար»,- հավելել է Future Proof Shipping-ի ծովային ինժեներ Թոնի Վիրվիլիսը:
Այդուհանդերձ նվում է, որ չնայած այս հաջողությանը՝ տվյալ մեթոդի զանգվածային կիրառելիությունը շարունակում է մնալ մարտահրավեր։ Ջրածինը դեռևս թանկ է, հետևաբար դեռ քիչ խթաններ կան կանաչ նավագնացությունը ֆինանսապես մրցունակ դարձնելու համար։