«Սրբազանի ինքնազգացողությունը լավ էր, ոգին՝ անկոտրում ու հաղթական, դուխն ու հումորը՝ տեղը». Մարտուն Գրիգորյան

Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ես և ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այցելեցինք Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, տեղում մեզ միացավ նաև Աղվան Վարդանյանը:

Փառք Աստծո, Սրբազանի ինքնազգացողությունը լավ էր, ոգին անկոտրում ու հաղթական, դուխն ու հումորը՝ տեղը:

Ինչպես և սպասում էի` առաջինը հետաքրքրվեց Շիրակով ու գյումրեցիներով:

Գյումրեցիներս ինչպե՞ս են:

Սրբազան ջան, ամեն ինչ լավ է լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս