
Մասկի հայրը նշել է Զելենսկու և Պուտինի գլխավոր տարբերությունը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հայրը՝ գործարար Էրոլ Մասկը, հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի տարբերություն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի, բռնապետ է։ Նա այս մասին ասել է իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ Ուկրաինայի նախագահը կոռումպացված բռնապետ է»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Էրոլ Մասկը դրականորեն է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Պուտինի մասին՝ ասելով, որ նրան հաջողվել է պահպանել մեծ և տարասեռ երկրի միասնությունը։