Ալիևն ու Էրդողանն անդրադարձել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը, ներառյալ՝ Էներգետիկայի և տրանսպորտի ոլորտները։ 

Երկրների նախագահները քննարկել են ադրբեջանական SOCAR-ի և թուրքական Botaş ընկերության միջև համագործակցությունը: Նշվել է ադրբեջանական գազի Սիրիա մատակարարման կարևորությունը Թուրքիայի միջոցով՝ Կատարի ֆինանսական աջակցությամբ:

Քննարկվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այլ երկրներում համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր:

Ընդգծվել է մի քանի օր առաջ կայացած Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողության կարևորությունը: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանում, այդ թվում՝ Նախիջևանի շրջանում իրականացվող երկաթուղային նախագծերի վերաբերյալ:

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Նաև  Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նշվել է որ թյուրքալեզու պետությունների կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա այս տարի Ադրբեջանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930