Բաժիններ՝

Զանգվածային ծեծկռտnւք՝ «Ինտեր Մայամի»-«Սիեթլ Սաունդերս» խաղից հետո

«Ինտեր Մայամին» Լիգայի գավաթի եզրափակիչում 0:3 հաշվով պարտություն կրեց «Սիեթլ Սաունդերսից»։ Հաղթողների կազմում գոլեր խփեցին Օսազե դե Ռոսարիոն, Ալեքսանդեր Ռոլդանը և Փոլ Ռոթրոքը։

Հանդիպման ավարտից հետո խաղադաշտում զանգվածային կռիվ սկսվեց, որին մասնակցեցին «Ինտեր Մայամիի» առաջատար խաղացողներ Լուիս Սուարեսը և Սերխիո Բուսկետսը։ Լիոնել Մեսսին մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Խաղից հետո հայտնի դարձավ, որ 38-ամյա Լուիս Սուարեսը, վիճաբանելով «Սիեթլի» աշխատակիցներից մեկի հետ, թքել է վերջինիս դեմքին։

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն հետխաղային մամուլի ասուլիսում ասաց․

-Ոչ ոքի դուր չի գալիս նման վարքագիծ խաղի ավարտին։ Եթե եղել է արձագանք, հնարավոր է՝ եղել է նաև սադրանք, բայց ես չեմ տեսել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։

Հավելենք, որ երրորդ տեղի համար խաղում «Լոս Անջելես Գելեքսին» 2:1 հաշվով հաղթեց «Օռլանդոյին»։ Հաղթողների կազմում գոլերից մեկը խփեց Մարկո Ռոյսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս