
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը ձեռնտու է Թուրքիային և Ռուսաստանին. Էրդողան

Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով կայուն խաղաղության հասնելու հարցում և ընդգծել, որ Կովկասում կայունությունը օգտակար է և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի համար:
Բացի այդ, հանդիպման ընթացքում Էրդողանն ու Պուտինը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ:
Էրդողանը նշել է, որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայում արդար եւ կայուն խաղաղության համար, եւ որ ստամբուլյան բանակցությունները նպաստում են այդ գործընթացին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՇՀԿ համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են: