Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հաջողությունը բխում է և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի շահերից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բանակցությունների հաջողության հույս է հայտնել՝ նշելով, որ և՛ Անկարային, և՛ Մոսկվային անհրաժեշտ է կայունություն Կովկասում։ Այս մասին նշվում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահի գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ։ 

«Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն կայուն խաղաղության՝ նշելով, որ Կովկասում երկարաժամկետ կայունությունը բխում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր շահերից», – նշված է հայտարարության մեջ։ 

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս