Բյուջեի կարճաժամկետ համալրում, առևտրաշրջանառության կրճատում. ինչ է սպասվում ԱՄՆ տնտեսությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականությունը կարճաժամկետ հեռանկարում լրացուցիչ միջոցներ կբերի ամերիկյան տնտեսությանը, սակայն ապագայում այն ​​կարող է հանգեցնել առևտրի ծավալների նվազման, РИА Новости-ի հետ հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ և Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։

Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մեծ մասամբ կդառնա երրորդ աշխարհի երկիր, եթե դատարանը չեղարկի իր կողմից սահմանված սակագները։

«Իսկապես, մաքսատուրքերի արդյունքում ամերիկյան բյուջեն մեկանգամյա լրացուցիչ գումար կստանա հենց այստեղ և հիմա սկզբունքով, բայց սա միայն կարճաժամկետ հեռանկարում։ Միջնաժամկետ հեռանկարում Թրամփի գործելաոճն անպայման հակառակ ազդեցություն կունենա… Միջնաժամկետ հեռանկարում սա կհանգեցնի համապատասխան շրջանառության նվազմանը։ Երկրները պարզապես կսկսեն կրճատել իրենց առևտրաշրջանառությունը չափազանց թանկ Միացյալ Նահանգների հետ»,- կարծում է գործակալության զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս