Բաժիններ՝

Անհետ կորածների ծնողներին արդարացիորեն վրդովեցրել է միջազգային իրավական հարթակներից հայցերի հրաժարման որոշումը. Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանիելյանը գրում է. «Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ Հ. Պարոնյանի անվան թատրոնում մասնակցեցի անհետ կորածների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

44-օրյա պատերազմից անցել է 5 տարի: Մեր կողքին ապրող բազմաթիվ ծնողներ, քույրեր, եղբայրներ ամեն օրն անցկացնում են հրաշքի սպասումով: Մեր պարտքն է մշտապես լինել նրանց կողքին, մեր աղոթքերն ուղղել մեր հայրենակիցների վերադարձին:

Ծնողներին արդարացիորեն վրդովրեցրել է միջազգային իրավական հարթակներից հայցերի հրաժարման որոշումը: Շատերը հավատում էին, որ դրանք հնարավորություն կարող են ստեղծել իրենց հարազատների վերադարձի համար:

Արձանագրենք նաև, որ «Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ: Շատ հաճախ բախվելով իշխանությունների անտարբերությանն ու անհետևողականությանը՝ անհետ կորածների հարազատներն իրենք են ստիպված լինում սեփական միջոցներով գտնելու որևէ տեղեկատվություն: Պատկան մարմինների հետ հանդիպումներն անցնում են հիասթափության մթնոլորտում: Ազգային ժողովում ևս քանիցս հանդիպում պահանջող ծնողներին չեն ընդունել իշխող կուսակցության անդամները, վարչակարգի պարագլուխը: Այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է:

ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ մեր հնարավորությունների սահմաններում կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի անհետ կորածների հարազատներն իրենց երբևէ միայնակ չզգան: Այսօրվա հանդիպման ժամանակ ևս բարձրաձայնված հարցերի նկատմամբ լինելու ենք հետևողական: Շնորհակալ ենք ձեզ վստահության համար, սիրելի՛ ծնողներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս