 
                        Ակադեմիկոս Արմայս Կամալովը շնորհավորել է Բակո Սահակյանին 65-ամյակի առթիվ. Վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթանակի
 
                                    ]Մոսկվայի պետական համալսարանի կլինիկայի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ուրոլոգ Արմայիս Կամալովը շնորհավորել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ։
«Սիրելի՛ Բակո Սահակովիչ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ 65-ամյակի կապակցությամբ։ Իհարկե, այս օրն ինձ համար ցանկալի կլիներ անձամբ շնորհավորել, սակայն հանգամանքները թույլ չեն տալիս դա անել։
Այնուամենայնիվ, ցանկանում եմ բարօրություն մաղթել Ձեր ընտանիքին։ Իսկ Ձեզ՝ առողջություն, ուժ, կայունություն և ընտանիքի, Ձեր մտերիմների հետ շուտափույթ վերամիավորում։ Վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթի։
Հարգանքով,
Արամայիս Կամալով», – գրել է իր շնորհավորանքում ակադեմիկոս Կամալովը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        