 
                        Կիմ Չեն Ընը հանդիպել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված հյուսիսկորեացի զինվորների ընտանիքների հետ
 
                                    Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված հյուսիսկորեացի զինվորների ընտանիքների հետ:
Ինչպես հաղորդում է KCNA-ն, ԿԺԴՀ-ի առաջնորդը զոհվածների ընտանիքներին նվիրել է զոհված հերոսների դիմանկարներ, որոնք փաթաթված էին ազգային դրոշով։
Կիմ Չեն Ընը նշել է, որ այս միջոցառումը կազմակերպել է պարգևատրման արարողությունից հետո, որին մասնակցել են զոհված զինվորների ընտանիքի բոլոր անդամները։



 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        