Բաժիններ՝

«Տոնուս»-ից տուժած քաղաքացիները բողոքում են

Կառավարության շենքի դիմաց առավոտյնա հավաքվել էին «Տոնուս» կազմակերպության գործունեությունից տուժած քաղաքացիները: Նրանք բողոքում են իրենց բնակարանները վերադարձնելու համար: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նրանք տեղեկացրել են, որ բնակարանների գումարը 80-100 տոկոսով վճարված է, սակայն կազմակերպությունը հրաժարվում է նրանց բնակարան տրամադրել: Բնակարան այդ կազմակերպության միջոցով գնել են ոչ միայն ՀՀ քաղաքացիներ, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում ապրող հայեր: Նրանք շատ վրդովված էին և Կառավարությունից պահանջում են կա´մ տրամադրել իրենց բնակարան, կա´մ վերադարձնել իրենց գումարները` փոխհատուցելով նաև այս յոթը տարիների ընթացքում կրած վնասերը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն այնուհետև շարժվել են դեպի ֆինանսների նախարարություն և սպասում են ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Մինչ բողոքի ակցիայի մասնակիցները սպասում էին ֆինանսների նախարարության շենքի դիմաց, ֆինանսների փոխնախարարը դուրս գալով շենքից` փորձեց նստել ավտոմեքենա և հեռանալ: Ակցիայի մասնակիցները փակեցին ավտոմեքենայի ճանապարհը` շրջափակելով մեքենան և թույլ չտալով նրան շարժվել: Նա ստիպված դուրս եկավ մեքենայից և զրուցեց բնակիչների հետ: Նա ասաց, որ բնակիչների խնդրից տեղյակ չէ, այն իր իրավասության դաշտում չէ, քանի որ ինքը կոորդինացնում է այլ հարցեր: Խոստացավ տեղյակ պահել նախարարին բողոքի մասին և նաև տեղեկացրեց, որ Ֆինանսների նախարարն ԱԺ-ում է: Նույն այդ պահին ներքև իջավ նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը, ով զրուցեց բնակիչների հետ և նրանց ներկայացուցիչներից չորս հոգու թույլատրեցին մուտք գործել նախարարության շենք:

ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս