
Ռուբիոն քննարկել է Ուկրաինայի հարցը մի շարք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում շարունակվող պատերազմին վերջ դնելու հարցը Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հետ:
Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, զրույցին մասնակցել է նաև ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը: Զրույցի ընթացքում կողմերը համաձայնել են շարունակել դիվանագիտական ջանքերը ռուս-ուկրաինական պատերազմին բանակցված լուծման միջոցով վերջ դնելու համար։