
«Ինտեր»-ը հաղթանակով է մեկնարկել Սերիա Ա-ի նոր մրցաշրջանում

Միլանի «Ինտեր»-ը հաղթանակով մեկնարկեց Սերիա Ա-ի 2025/26 մրցաշրջանում:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում «Ինտեր»-ը, սեփական հարկի տակ ընդունելով «Տորինո»-ին, առավելության հասավ խոշոր` 5:0 հաշվով:
«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Ալեսանդրո Բաստոնին, Մարկուս Թյուրամը (դուբլ), Լաուտարո Մարտինեսն ու Անժ-Յոան Բոնին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց 79-րդ րոպեին:
«Ինտեր»-ը Սերիա Ա-ի հաջորդ հանդիպումը կանցկանցի օգոստոսի 31-ին: